30581 դիտում
09:29 11-12-2023
Վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները հայտնվել են անելանելի վիճակում և պահանջում են մաքսազերծման գների իջեցում ու ժամկետի երկարաձգում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիում էին հավաքվել վրացական համարանիշներով ավտոմեքենաների հարյուրավոր սեփականատերեր, ովքեր իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ընդունված նոր օրենքի դեմ, ըստ որի` մինչև հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կամ մաքսազերծեն, կամ Հայաստանից դուրս հանեն։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ անհնար է այս 25 օրերի ընթացքում այդքան մեծ գումարներ հայթայթել ու մաքսազերծել ավտոմեքենաները, բացի դրանից էլ մաքսազերծման գները շատ թանկ են ու մեծ մասի համար անհասանելի։
Ըստ նրանց՝ անգամ իրենց մեքենաները տեղի գրավատներում գրավ չեն վերցնում, որպեսզի կարողանան այդ գումարով մաքսազերծում անեն։ Նրանք պահանջում ու խնդրում էին պատկան կառույցներից մի մի քանի կարևոր կետերի վրա ուշադրություն դարձնել։
Նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը՝ գոնե 6 ամիս ժամկետով։
Խաղաղ ակցիայի մասնակիցների մի կարևոր նպատակն էլ այն էր, որ իրենց միանան վրացական համարանիշներով ավտոմեքենաների մյուս բոլոր վարորդներ, որպեսզի իրենց ձայնն ավելի լսելի դառնա։
Վարորդներից մեկն ասաց, որ ուսումնասիրել է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը և նկատել, որ վրացական համարանիշներով ավտոմեքենաների մասնակցությամբ վթարները չնչին տոկոս են կազմում բոլոր ՃՏՊ-ների մեջ, որից կարելի է ենթադրել, որ այդ ավտոմեքենաները տեխնիկապես ավելի թարմ ու լավ վիճակում են գտնվում, որը արդեն իսկ պատճառ է նրանք ավելի լավ պայմաններով մաքսազերծելու համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1273 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1108 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1072 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք