211652_close_icon
views-count1021 դիտում article-date 18:03 19-01-2024

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարարի հետ

Ռումինիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հունվարի 19-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ռումինիայի ԱԳ նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Հայաստանի և Ռումինիայի բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության խորացման և ընդլայնման ներուժին, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր