211652_close_icon
views-count847 դիտում article-date 20:18 03-07-2024

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի պետքարտուղարի հետ

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանի հանդիպումը Ռումինիայի պետքարտուղար, Կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների գործակալության ղեկավար Լյումինիցա Պոպեսկուի հետ։ Այս մասին հայտնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-ռումինական համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարել իրավահավասարության երաշխավորման և խտրականության բացառման ոլորտում երկու երկրներում արձանագրած առաջընթացին, դեռևս առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղիներին։

Երկուստեք կարևորվել է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ներգրավվածության շարունակական աճը, ինչպես նաև հայ և ռումին կին գործարարների և քաղհասարակության միջև կապերի ակտիվացումը։

Այս կապակցությամբ, զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել նախորդ ամսվա սկզբին կանանց հանդեպ բռնության դեմ պայքարին միտված հայկական SafeYOU նորարար ստարտափի՝ Ռումինիայում գործունեության մեկնարկը և գործակալության հետ ակտիվ համագործակցությունը։​​​​​​​

Նմանատիպ նյութեր