211652_close_icon
views-count1048 դիտում article-date 09:17 19-05-2024

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ

Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ։

Ինչպես տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության՝ Բուխարեստում տեղակայված տարածաշրջանային ներկայացուցչությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը։

Գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև Ֆրանկոֆոնիայի առաջմղմանն ուղղված փոխգործակցությունը և ուսանողների փոխայցելության ծրագրերը, այդ թվում այս տարի Բուխարեստում Ֆրանկոֆոն ամառային համալսարանական հավաքին հայ ուսանողների ակտիվ մասնակցությունը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել Ֆրանկոֆոնիայի բնագավառում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման և այդ առումով համագործակցության ակտիվացման ուղղութայմբ։

Նմանատիպ նյութեր