211652_close_icon
views-count1159 դիտում article-date 15:21 15-02-2024

Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը րոպեներ առաջ ժամանեց Քննչական կոմիտե՝ ըստ երևույթին հարցաքննության։

Նա «Ազատության»-ն ասաց, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել և մտավ կոմիտեի շենք։
Քննչականը որևէ տեղեկատվություն չի փոխանցում, թե ինչ գործի շրջանկում է Քերոբյանը կանչվել հարցաքննության։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։ 

Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ էր ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։

Քննչական կոմիտեն նշել էր, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։

Նմանատիպ նյութեր