799 դիտում
23:46 15-02-2024
Ադրբեջանը մտադրություն չունի պահպանելու միջազգային իրավունքը. ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ՄԱԿ ԱԽ-ում
Փետրվարի 13-ից 14-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահող Գայանայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց քննարկում՝ «Կլիմայի փոփոխության և պարենային անապահովության ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վրա» խորագրով։ Փոխանցում է Tert.am-ը։
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ինչպես նաև մի շարք անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ։
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում շեշտել է պարենային ռեսուրսների շահագործման և սովահարությունը որպես պատերազմի գործիք կիրառելու անթույլատրելիությունը՝ ընդգծելով, որ նման գործողություններով ոտնահարվում է միջազգային հումանիտար իրավունքը, որի կոպիտ խախտում է հանդիսանում նաև հակամարտություններից և ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հումանիտար աջակցությանը խոչընդոտելը։
Հայաստանի դեսպանը հիշատակել է Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ օրակարգի քողի ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ամիսներ շարունակ ապօրինի շրջափակման ներքո պահելը, ինչպես նաև հետագա լայնածավալ հարձակումը և որպես հետևանք՝ հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումներին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ դատապարտելի է Ադրբեջանի կողմից փետրվարի 13-ին Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորուստների։
Շեշտվել է, որ այդպիսի սադրանքները հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը մտադրություն չունի պահպանելու միջազգային իրավունքը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում միջազգային անվտանգության և իրավունքի գերակայության պահպանման գործում։

Նմանատիպ նյութեր
1789 դիտում
22:26 08-02-2019
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ
Այս բաժնից
1750 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
937 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
973 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը