211652_close_icon
views-count868 դիտում article-date 20:48 16-02-2024

Թուրքիան ափսոսանք է հայտնել Արդբեջանի մասով ԵԽԽՎ-ի որոշման վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով առ այն, որ ԵԽԽՎ-ն չի հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Փոխանցում է Ermenihaber-ը։

«Այս որոշումը չի համատեղվում ժողովրդավարական արժեքների հետ և հակասում է ներկայացվածության իրավունքին։ Պարզ է, որ այս քայլը նշանակում է համագործակցության և երկխոսության խողովակների փակում և չի ծառայելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Թուրքիան ԵԽԽՎ-ին հորդորում է ամենակարճ ժամկետներում ուղղել իր այս սխալը և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերի վրա»,- նշված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված քվեարկությամբ Վեհաժողովը որոշել էր չհաստատել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը։

Նմանատիպ նյութեր