211652_close_icon
views-count1012 դիտում article-date 23:59 20-02-2024

Սպիտակ տունը հրաժարվել է խոսել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու հնարավորության մասին

Tert.am-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքները Վաշինգտոնին չճանաչելու կոչերը։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Լրագրողների համար առցանց ճեպազրույցում նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը պատրաստ է նման քայլի գնալ Ալեքսեյ Նավալնիի այրու Յուլյա Նավալնայայի կոչերի լույսի ներքո։

«Ես ձեզ ոչինչ չունեմ դրա հետ կապված ասելու», - պատասխանեց Քիրբին:

Նմանատիպ նյութեր