211652_close_icon
views-count1447 դիտում article-date 17:37 08-03-2024

Առաջին փուլով պատրաստվում են Ադրբեջանին տալ 4 գյուղ, հետո՝ գյուղեր Տավուշից ու Տիգրանաշենը․ Գառնիկ Դանիելյան

«Հայկական կողմը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի պահանջները և փուլ առ փուլ տալ հայկական տարածքները»,-այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հայտնում է Yerkir.am-ը:

«Առաջին փուլով պատրաստվում են տալ 4 գյուղ, հետո՝ մյուսները, 7 գյուղ Տավուշից և Տիգրանաշենը»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ այս ամենի հետևանքով Լոռին դառնալու է սահմանամերձ մարզ։

Պատգամավորը նաև ընդգծեց, թե, ռազմավարական տեսանկյունից, ինչ վտանգների է բախվելու Հայաստանը, եթե Տավուշից տաարածքներ զիջեն Ադրբեջանին։

«2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ հարձակում չի  իրականացրել, որովհետև  տարիներ  շարունակ այդտեղ ամրաշինական աշխատանքներ են տարվել , այսինքն՝ այդ ամբողջ պաշտպանական գիծը ևս հայտնվելու է մեր թիկունքում, Հայաստանի հյուսիսային պաշտպանական գիծը կազմաքանդվելու է ամբողջապես։

Հաջորդը՝ Հայաստան մտնող գազամուղն է, որը  նույնպես անցնում է այդ տարածքով․ Ռուսաստանից եկող գազամուղը, այս սրիկաների դավաճանական քայլի արդյունքում կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ․․․ Լոռիի  մարզը դառնում է սահմանամերձ մարզ  նույն ծրագիրն է, որն իրականցվում էր Արցախում՝ մաս-մաս կտրել, շրջափակել, որի հետևանքով Հայաստանը վերածվելու յուրահատուկ անկլավի»,-նշեց Գառնիկ Դանիելյանը։

Նմանատիպ նյութեր