211652_close_icon
views-count886 դիտում article-date 13:17 24-03-2024

Բայդենն ու Թրամփը հաղթել են Լուիզիանայում ​​կայացած փրայմերիզներում

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հաղթել է Լուիզիանայում Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նույն նահանգում ևս հաղթել է հանրապետականների նախնական ընտրություններում։

NBC News-ը գրում է, որ Թրամփը Լուիզիանայում հավաքել է ձայների 90,1%-ը։ Բայդենը հավաքել է ձայների 86%-ը։

Ե՛վ Ջո Բայդենը, և՛ Դոնալդ Թրամփն արդեն ապահովել են նախագահի թեկնածուի իրենց կարգավիճակը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։

Նմանատիպ նյութեր