211652_close_icon
views-count850 դիտում article-date 15:52 27-03-2024

Եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա hարձակվել, խիստ կասկածում եմ, որ ռուս սահմանապահները պաշտպանելու են. Ալեն Սիմոնյան

Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելուն: 

«Փորձ է արվում միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում  միջգերատեսչական համաձայնություն է եղել, որի նպատակն է եղել այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը թեթևացնել, այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա»,- հավելեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ օգոստոսի 1-ն ուժի մեջ է:

«Մենք տեղեկացրել ենք, որ «եղբայր, շնորհակալություն, օգնեցիր, մենք այդ օգնությունը շատ բարձր ենք գնահատում, բայց այլևս ՀՀ-ն այդ օգնության կարիքը չունի, մենք կարող ենք մեր օդանավակայանը ինքներս սպասարկել։

Հիմա ինչ-որ բաներ են խոսում, ասում են՝ «բա Թուրքիայի սահմանը» և այլն։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են»,- ասաց Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր