211652_close_icon
views-count10630 դիտում article-date 18:50 03-04-2024

Գյումրիում «Շտապբուժօգնության» բժշկուհուն ստորացրել են, հայհոյել․ նա դիմել է ոստիկանություն

Aravot.am-ի տեղեկություններով, «Գյումրու Շտապբուժօգնության կայանի» երիտասարդ բժշկուհիներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Մուշ բաժին՝ բողոքելով, որ մարտի 30-ին, ժամը 12․30-ի սահմաններում կանչ է գրանցվել, իրենց բրիգադով երկու անգամ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել Շիրակացի փողոցի 68-ամյա բնակիչ Վ․ Ա․-ին։

Բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո Վ․Ա․-ի թոռնուհին իր ինստագրամի էջում տեղադրել է տեսանյութ՝ իր մասնագիտական գործունեության հետ կապված հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով ու ստորացնելով իրեն։ Բժշկուհու հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։


 

Նմանատիպ նյութեր