211652_close_icon
views-count850 դիտում article-date 20:55 03-04-2024

Շարունակում ենք սպասարկել Мир քարտերը նաև Հայաստանի տարածքում. ВТБ

Ռուսական ВТБ բանկի՝ Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում գործող մասնաճյուղերը շարունակում են սպասարկել Мир վճարային քարտերը, այսօր Մոսկվայում նման հայտարարությամբ է հանդես եկել ВТБ-ի մայր կառույցը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«ВТБ խմբի կազմում Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում գործող բանկերը Мир քարտերը շարունակում են սպասարկել ամբողջական ծավալով, ինչպես և նախկինում», - նշել են կառույցից։

Հայաստանյան բանկերը Мир վճարային քարտերի սպասարկումը դադարեցրել էին մարտի 30-ին։

«Միր»-ը Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, հայկական շուկայում է 2017-ից։ Այս համակարգը Միացյալ Նահանգների թիրախում հայտնվեց անցած ամիս։

Վաշինգտոնը պնդում է՝ դրա միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։

Ռուսական ազգային վճարային համակարգը Հայաստանից պաշտոնական ծանուցում էր ստացել, որ հայկական բանկերը մարտի 30-ից չեն սպասարկի «Միր» քարտերը։ «Միր»-ի քարտապանները գործարքներ կկարողանան անել միայն ռուսական «ՎՏԲ Արմենիա»-ով։

Նմանատիպ նյութեր