211652_close_icon
views-count811 դիտում article-date 12:40 07-04-2024

Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է

Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ
Հայաստանն, ինչպես ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի այլ երկրներ, գրանցելով առաջընթաց, անցնում է կարևոր ճանապարհ` «առողջության իրավունքը բոլորի համար» տեսլականը կոնկրետ գործողութուններով բնակիչների համար հասանելի դարձնելու ուղղությամբ:

«Առողջապահության ոլորտում կատարվում են ներդրումներ, իրականացվում են ծրագրեր` լուծելու առկա բացերը, ամրապնդելու համակարգը` շեշտը դնելով առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման, կանխարգելիչ բուժծառայությունների հասանելիության վրա:

Ոլորտի զարգացումը խթանող բարեփոխումների իրականացմամբ` հնարավոր կլինի հասնել սահմանված նպատակներին, ունենալ առողջապահություն, որը քայլ առ քայլ կլինի ավելի հասանելի, մատչելի, որակյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր