211652_close_icon
views-count1045 դիտում article-date 11:35 16-04-2024

Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը

Ավագանու այօրվա՝ ապրիլի 16-ի հերթական նիստի մեկնարկին Երևանի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը։

Ներկայացնելով նիստի օրակարգը՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ այնտեղ ընդգրկված է 35 հարց, որից երկու հարց հանել է  հեղինակ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը, «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունն էլ առաջարկել է 29-33 –րդ հարցերը հանել օրակարգից։

Ավագանու ընդդիմադիր անդամներն առաջարկեցին ամբողջ օրակարգը դարձնել զեկուցվող, ինչին Ավինյանն արձագանքեց, որ այդ դեպքում ավագանու նիստերը օրեր կտևեն։

ՔՊ խմբակցությունը մերժեց ընդդիմության՝ բոլոր հարցերը զեկուցող դարձնելու առաջարկը, և օրակարգում մնաց 2 զեկուցվող նախագիծ, որն էլ ընդունվեց։

Նմանատիպ նյութեր