1306 դիտում
22:55 18-04-2024
Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել
Օրերս կայացած DDF 2024 ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում Fastex էկոհամակարգը, Ucraft ընկերությունը և Hoory AI օգնականն արժանացել են համաժողովի կազմակերպիչների կողմից սահմանված հատուկ մրցանակների։ Մասնավորապես, Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում։ Էկոհամակարգն ունի ավելի քան 250 000 օգտատեր և ավելի քան 500 գործընկերներ ամբողջ աշխարհում, նպաստում է բիզնեսների և օգտատերերի միջև գործարքային տվյալների նկատմամբ սեփականության մակարդակի բարձրացմանը։
«Շատ ուրախ եմ, որ Ֆասթեքսը ևս այս տարի միացել է որպես բլոկչեյն գործընկեր, ինչպես նաև էկոհամակարգից Ucraft ընկերությունը որպես տեխնոլոգիական գործընկեր: Շատ կարևորում եմ Hoory-ի մասնակցությունը, որովհետև արհեստական բանականությունից շատ ենք խոսելու, հատկապես այսօր շատ քննարկվեց, որ այո՛, իհարկե արհեստական բանականության լեզուն անգլերենն է, բայց մենք ևս որպես երկիր, որն ունի իր թվայնացման օրակարգը, պետք է ունենանք նաև արհեստական բանականություն, որը խոսում է, հասկանում է և լուծումներ է առաջարկում հենց մեր մայրենի լեզվով», - ընգծել է DDF 2024 համաժողովի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։
Fastex-ի գործընկեր՝ 2014 թվականին հիմնադրված Ucraft ընկերությունն էլ ճանաչվել է լավագույնը վեբ-դիզայնի միտումները ձևավորելու գործում։ Վայելելով 360 000 ակտիվ օգտատերերի վստահությունն ամբողջ աշխարհում Ucraft-ը տրամադրում է հեշտ կիրառելի վեբ-գործիքակազմ, որպեսզի անհատներն ու ձեռնարկությունները նվազագույն ջանքերի գործադրմամբ խթանեն ու կառավարեն իրենց առցանց ներկայությունը և գործունեությունը։
Հայերեն հաղորդակցման համար մրցանակի է արժանացել նաև Hoory արհեստական բանականությամբ աշխատող օգնականը, որը կարողանում է բիզնեսների և անհատների փոխարեն AI զրույցներ վարել՝ սպասարկման գործընթացն ավտոմատացնելու և հաճախորդների մեծածավալ հարցումներին արագ պատասխանելու նպատակով։
Նշենք, որ DDF 2024-ի հովանավոր հանդիսացող Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը համաժողովի ընթացքում մասնակցել է «Ֆինանսների ապագան» խորագրով պանելային քննարկմանը, որի մոդերատորն աշխարհահռչակ ֆուտուրիստ, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, Moven-ի հիմնադիր Բրեթ Քինգն էր։
«Ֆասթեքսն արդեն մեծ աշխարհագրական տարածում ունի. Հոնգ Կոնգից մինչև Եվրոպա, Միացյալ Արաբական Էմիրություններ: Շատ կարևոր է, որ Հայաստանում ևս ձևավորվի համապատասխան բարենպաստ միջավայր, որպեսզի այնպիսի բիզնեսն ինչպես Ֆասթեքսն է՝ շահագրգռված լինի ներկայացված լինելու Հայաստանում: Վստահ եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ գնում են, գիտեմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք Ֆասթեքսի մուտքին հայաստանյան շուկա», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։
Թվային փոխակերպմամբ և թվային տնտեսության զարգացմամբ հետաքրքրված ունկնդիրները «Թվային տնտեսություն։ Բացահայտելով գեներատիվ արհեստական բանականությունը» պանելային քննարկման ընթացքում ծանոթացել են նաև Ucraft-ի և Hoory-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Բալյանի տեսլականին։
«Դրիմ պլատֆորմը, որտեղ Ucraft-ն ու Hoory-ն մաս են կազմում, նաև Fastexverse-ը, նորարարական լուծումներ են տալիս բիզնեսներին։ Կարծում եմ, որ գոնե 1-ից 2 տարվա ընթացքում լիքը հայկական բիզնեսներ կներդնեն AI-ը իրենց բիզնեսում, կխթանեն և կվարեն օնլայն e-commerce Ucraft-ի միջոցով, և՛ օնլայն, և՛ օֆլայն մետավերսում», - նշել է Գևորգ Բալյանը։
Հավելենք, որ այս տարի DDF-ը հյուրընկալել էր 20-ց ավելի միջազգային խոսնակների ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունից, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Visa-ից, Deloitte-ից, ICDT Global-ից, Moven-ից, Just Better-ից, People Growth Organization-ից, Ամերիաբանկից, ArCa-ից, Ucom-ից, Balchug Capital-ից, Apricot Capital-ից, Fastex-ից, Ucraft-ից և Hoory-ից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1552 դիտում
10:57 19-04-2024
Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել
1039 դիտում
22:20 03-04-2024
Աշխարհահռչակ Բրեթ Քինգից մինչև թվայնացման հայկական փորձ․ Երևանում կայացավ Doing Digital 2024 ֆորումը
6222 դիտում
17:47 02-12-2024
AMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»