211652_close_icon
views-count13048 դիտում article-date 21:03 03-05-2024

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Խաչատուր Բ.-ն և վարորդներից Մուշեղ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամայիս Սարգսյանը ե Մարինե Մհերյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր