211652_close_icon
views-count1210 դիտում article-date 16:28 10-05-2024

ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը, վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան

Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը, եթե առհասարակ ընդդիմության մոտ մանդատների թվի անբավարարության հարցը ինչ-որ կերպ լուծվի:

Ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը․

«Երեկվա հավաքը մարդաշատ էր և ոգեղեն: Այդուհանդերձ պրոցեսը խորհրդարան տանելը կանխատեսելի արդյունք է ունենալու: Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը, եթե առհասարակ ընդդիմության մոտ մանդատների թվի անբավարարության հարցը ինչ-որ կերպ լուծվի:

Այդ գործընթացն էլ, երբ ավարտվի և Սրբազանը որոշի խորհրդարանով շարունակել պրոցեսը, կմնա միայն ընդդիմության կողմից միասնաբար մանդատները վայր դնելը, ինչի վրա խիստ կասկածում եմ:

Ի դեպ իմպիչմենտի պրոցեսն էլ ենթադրելու է վարչապետի թեկնածուի առաջադրում, ինչը այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող, դա աշխատող միջոց է այն ժամանակ, երբ իշխանությունը տեղի է տալիս»:

Նմանատիպ նյութեր