Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է шղետի գոտի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նա հավելել է, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Տեղացած հորդառատ անձրևի պատճառով Դեբեդ գետը մի իսկական ավերածություն է կատարել Լոռու մարզում։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը ամբողջությամբ փակված է, քանի որ գետի ափերի դուրս գալու պատճառով կամրջի փլուզում է տեղի ունեցել, մեծ թվով շենք-շինություններ, այդ թվում՝ վագոն-տնակներ, մնացել են ջրի տակ, ջուրը լցվել է ասֆալտապատ ճանապարհը։