211652_close_icon
views-count679 դիտում article-date 15:18 15-06-2024

Չեխիայի ԱԳ նախարար. Չեխիայից հրետանային զինամթերքի առաջին խմբաքանակները ժամանում են Ուկրաինա

Չեխիայից հրետանային զինամթերքի առաջին խմբաքանակները ժամանում են Ուկրաինա, հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Պրահայում կարծում են, որ այս տարի զգալի թվով արկեր կարող են տեղափոխվել Կիև։

«Անկեղծ ասած, այս օրերին Ուկրաինա է ժամանում զինամթերքի առաջին խմբաքանակը։ Ուստի այս տարի մենք կկարողանանք ձեռք բերել ու շարունակաբար մատակարարել զգալի քանակությամբ զինամթերք»,- ասել է Չեխիայի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ երկիրը տարբեր խողովակներով ավելի քան մեկ միլիոն արկ է փոխանցել Ուկրաինային։
Լիպավսկին նաև ասել է, որ 20 երկիր արդեն ծրագրում է մասնակցել Ուկրաինայի համար հրետանային արկեր ձեռք բերելու նախաձեռնությանը։ Միաժամանակ հինգ երկիր արդեն գումար է ուղարկել համապատասխան պայմանագրեր կնքելու համար։ Խոսքը, մասնավորապես, Գերմանիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Դանիայի եւ Կանադայի մասին է։

Նմանատիպ նյութեր