211652_close_icon
views-count847 դիտում article-date 22:10 17-06-2024

Սուրեն Գրիգորյանը Լոս Անջելեսի պատվիրակության հետ ՏՏ փոխգործակցության հարցեր է քննարկել

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լոս Անջելեսի քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսին»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից․

«Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ փոխքաղաքապետը ներկայացրել է ծառայությունների թվայնացման ուղղությամբ Երևանի աշխատանքները: Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ շարունակաբար ուսումնասիրվում ու տեղայնացվում է միջազգային փորձը, և հետաքրքրություն հայտնել քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների  գործընկերների հետ հնարավոր գործակցության ուղիները:

Նմանատիպ նյութեր