1264 դիտում
11:52 25-06-2024
Ծառայության 17-րդ ամսից հետո եղբայրները կկարողանան նույն զորամասում ծառայել
Կառավարությունը նախատեսում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները։
Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Գործող օրենսդրությամբ, երբ երկրորդ եղբայրը զորակոչվում է բանակ, ապա իրեն հնարավորություն է ընձեռված դիմել և ծառայել իր եղբոր մոտ նույն զորամասում, սակայն եթե այդ ժամկետը 17 ամսից ավելի է՝ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ 17-րդ ամսից հետո զորակոչվածը եղբոր մոտ ծառայի։ Եվ այստեղ մենք ժամանակն ենք ավելացնում, որպեսզի երկու եղբայրները կարողանան միասին նույն զորամասում ծառայություն իրականացնել։ Ըստ էության, սա բարելավող նորմ է զինծառայողների համար»,-ասաց Արման Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր
6488 դիտում
10:52 15-06-2017
Երկու ամսից հնարավոր չի լինի նույն մեքենայով սկզբում միս, հետո հաց, հետո, կարտոֆիլ տեղափոխել. «Փաստ»
1463 դիտում
14:45 19-04-2021
Մեր եղբայրները կկարողանան շարունակել պայմանագրային զինծառայությունը պաշտպանելով մեր սահմանները. Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
526 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
955 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
844 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը