211652_close_icon
views-count1057 դիտում article-date 10:39 29-06-2024

Բագրատ Սրբազանը երգել է Խուստուփի լանջին

Սյունիքում գտնվող Բագրատ Սրբազանն ու նրա աջակիցները, ինչպես նաև բազամթիվ սյունեցիներ բարձրացել են Խուստուփ լեռ, այցելել Գարեգին Նժդեհի գերեզմանին։ Սրբազանն այստեղ հոգու հանգստության աղոթք է արել։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Նժդեհի շիրիմի մոտ կատարել է Վարդանանց երգերից «Գողթնի քնար»-ը։

Խուստուփից իջնելուց հետո Սրբազանն այցելել է Ներքին Հանդ։

«Քիչ հետո գյուղացիները գնալու են Կապանի գերեզմանատուն` իրենց համագյուղացու քառասունքին, որովհետև գյուղի գերեզմանատունը թշնամու վերահսկողության տակ է»,-հայտնում է «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը։

Նմանատիպ նյութեր