211652_close_icon
views-count25299 դիտում article-date 09:13 04-07-2024

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ թալանել են «Դարոժնիկ» ՍՊԸ-ի էսքկավատորը․ վնասը հասնում է մի քանի մլն դրամի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ հուլիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեց Երևանում։ Ժամը  11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Արմո Գ․-ն և հայտնել, որ հունիսի 29-ի ժամը 18։00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցում կայանված «Դարոժնիկ» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի հետևի դուռը, սրահից գողացել են մոնիտոր, ապահովիչների և ռելեների բլոկ, աքսելիատորի ղեկավարման բլոկը, մոտոժամի բլոկը և այլ միացնող մասեր, պատճառելով 5 մլն դրամի վնաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմո Գ․-ն ոստիականներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Դարոժնիկ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր մասնագետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր