211652_close_icon
views-count16928 դիտում article-date 09:35 04-07-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ 40-ամյա տղամարդը «Գրին գարդեն» հյուրանոցում փորձել է ինքնшվնшսում կատարել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Օհանովի 76/2 հասցեում գործող «Գրին գարդեն» հյուրանոցից մարմնի և երեսի վրա կտրած հետքերով շտապօգնության 77  խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Զ․-ին, ով հայտնել է, որ նշված հյուրանոցում փորձել է ինքնավնասում կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հյուրանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության  բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Ոստիկաններին նշված հյուրանոցի մատուցողուհիներից մեկը հայտնել է, որ ժամը 11։30-ի սահմաններում Արսեն Զ․-ի կողմից վարձակալած սենյակի դուռը թակել է, բայց ներսից արձագանք չի եղել, ինչից հետո իր մոտ եղած բանալիով բացել և նկատել է վերջինիս արյունոտված բազմոցին նստած վիճակում, որից հետո ցուցաբերել է առաջին բուժօգնություն և զանգահարել շտապօգնություն:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր