211652_close_icon
views-count1087 դիտում article-date 14:22 05-07-2024

Հայաստանը շուտով ունենալու է նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում. Ալեն Սիմոնյան

Մենք շուտով ունենանալու ենք նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հուսամ, որ կունենանք նոր դեսպան, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում ենք նշանակմանը: Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատը ավելի տեղին կլինի»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ արդյոք արդեն հաստատված է նոր դեսպանը, ԱԺ նախագահը հորդորեց բոլոր հարցերն ուղղել ԱԳՆ-ին՝ շեշտելով, որ չի կարող ԱԳՆ-ի թղթաբանությանն ու նախարարության աշխատանքին խառնվել:

Նմանատիպ նյութեր