211652_close_icon
views-count1000 դիտում article-date 12:35 06-07-2024

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը հրապարակել է կառավարության կազմը

Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը, որը հուլիսի 5-ին պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, հայտարարել է իր կաբինետի կազմը։

Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունում պաշտոնների մեծ մասը ստանձնել են Սթարմերի կուսակիցները, որոնք նախկինում եղել են պաշտոնական ընդդիմության ստվերային կաբինետի անդամներ, հայտնել է Deutsche Welle -ն։

Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլերի պաշտոնը ստանձնել է Ռեյչըլ Ռիվզը՝ դառնալով պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։ Փոխվարչապետ է նշանակվել Լեյբորիստական ​​կուսակցության փոխնախագահ Անգելա Ռայները։ Ներքին գործերի նախարար է նշանակվել Իվետ Կուպերը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար է դարձել Դեյվիդ Լամմին, իսկ պաշտպանության նախարարի  պաշտոնը ստանձնել է Ջոն Հիլին։

Նմանատիպ նյութեր