211652_close_icon
views-count838 դիտում article-date 10:34 11-07-2024

Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Աթենքի հետ. Ավինյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Դեռևս 1993թ. Երևանի և Աթենքի միջև կնքվել է գործակցության և բարեկամության համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի: 

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է գործընկերային հարաբերությունների հաստատումն Աթենքի հետ և  ընդգծել, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Հունաստանի մայրաքաղաքի հետ: Որպես գործակցության կարևոր ուղղություն՝ Երևանի քաղաքապետը հատկանշել է համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ Երևանը վերջին տարիներին ոլորտային աննախադեպ նախաձեռնություններով է հանդես գալիս և ունի մեծ փորձ:  

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:

Նմանատիպ նյութեր