211652_close_icon
views-count1576 դիտում article-date 19:53 15-07-2024

Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Արձակուրդը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով: 

Արձակուրդի մեծ մասը վարչապետը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ևս մինչև օգոստոսի 12-ը նախատեսվում են որոշ աշխատանքային այցեր, մասնավորապես, Տավուշի և Արմավիրի մարզեր»,- նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը։

Նմանատիպ նյութեր