211652_close_icon
views-count1057 դիտում article-date 19:52 16-07-2024

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

Օմանի մայրաքաղաք Մուսկատում մզկիթի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է Հնդկաստանի մեկ քաղաքացի, ևս մեկը՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է այդ երկրում Հնդկաստանի դեսպանությունը:

«Հուլիսի 15-ին Մուսկատ քաղաքում տեղի ունեցած հրաձգության դեպքից հետո Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ զոհվել է Հնդկաստանի մեկ քաղաքացի, ևս մեկը՝ վիրավորվել: Դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում և պատրաստ է տրամադրել օգնություն բոլոր կարիքավորներին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Օմանի ոստիկանությունը հայտնել էր, որ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ հինգ քաղաքացիական անձ և մեկ ոստիկան, 28 մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը նաև հայտարարել է, որ հարձակվողներից երեքը սպանվել են։ Տեղեկատվության համաձայն՝ զինված անձինք կրակ են բացել մզկիթում հավաքված պակիստանյան համայնքի անդամների, այդ թվում՝ կանանց և երեխաների, ինչպես նաև պատանդներ վերցրել, որոնք ազատ են արձակվել անվտանգության ուժերի կողմից։ Պակիստանյան համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին մզկիթում՝ նշելու շիա մահմեդականների սուրբ լուսնային Մուհարրամ ամսվա տոնը։

Նմանատիպ նյութեր