211652_close_icon
views-count1288 դիտում article-date 22:47 19-07-2024

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները հուլիսի 19-ին այդ նպատակով շրջանակային համաձայնագիր են ստորագրել։

Բրիտանա-ուկրաինական շրջանակային համաձայնագիրը կոչված է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինայի պաշտպանունակության ուժեղացման համար, մասնավորապես՝ ժամանակակից սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ պաշտպանության այլ միջոցների գնում ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։
 

Նմանատիպ նյութեր