211652_close_icon
views-count43392 դիտում article-date 11:58 21-07-2024

Արաբկիրի ոստիկաններն իրականացրել են «Ֆանֆան տյուլպան» օպերացիան. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը բազմիցս ոստիկանության ղեկավար կազմին հորդորել են, որ պետք է նաև ոստիկանությունը ակտիվ պայքար տանի անչափահասների կողմից հանցագործությունների կանխման, նախականխման ուղղությամբ։

Ոստիկանության Արաբկիրի բաժինը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել և իզուր չէ՝ Արաբկիր վարչական շրջանի տարածքում անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների տոկոսը բավականին ցածր է ու դա ոստիկանության Արաբկիրի բաժնի, կարելի է ասել, 24-ժամյա ռեժիմով աշխատանքի արդյունքն է։

Բաժնի պետ Ռ. Ներսիսյանի հանձնարարականով անչափահասների բաժանմունքի աշխատակիցները՝ բաժնի պետ Տ. Ղազարյանի գլխավորությամբ, ավելի շատ լինում են դպրոցներում, բակերում, քան ոստիկանության բաժնում, ու դրա շնորհիվ է, որ մեծ թվով անչափահասներ զգում են, որ իրենց ամեն մի քայլը վերահսկվում է ոստիկանների կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցում 2 անչափահաս աղջիկներ զենքի նմանվող առարկայով շրջում են ու այն նաև ձեռքին պահած, ժողովրդի լեզվով ասած՝ «զարիժատ» են անում։

Տեղում անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները և 2-ի մոտ հայտնաբերվում են ատրճանակներ։

Վերջիններս արդարանում են, թե գիշերով փողոցում ման են գալիս, իրենց ապահովության համար են կրում։

Տեղում անչափահասների բաժանմունքի ծառայողները պարզում են, որ նրանց ընկերական շրջապատում ասում են «Ֆանֆան տյուլպան»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր