211652_close_icon
views-count1501 դիտում article-date 16:17 22-07-2024

Դանակի խոցելիության աստիճանը հնարավոր կլինի պարզել մարմնի կառուցվածքով հարմարանքով. Փորձագիտական կենտրոնի նոր սարքը

Արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի հետքաբանական փորձաքննությունների բաժինը ձեռք է բերել թիրախային բլոկ, որը նախատեսված է կտրող-ծակող գործիքի՝ բոլոր տեսակի դանակների խոցելիության աստիճանը պարզելու, ինչպես նաև համեմատական հետազոտությունների նպատակով կտրող-ծակող գործիքով փորձարարական վնասվածքներ ստանալու համար։

Սարքն իր կառուցվածքով նմանակում է մարդու մարմնի կառուցվածքը՝ մաշկ, մերձմաշկային շերտ, մկաններ, ոսկորներ և ներքին օրգաններ։ Նախկինում նման փորձաքննություն իրականացնելու համար, փորձագետներն օգտագործել են համանման հարմարեցված առարկաներ։

Թիրախային բլոկով հնարավոր է կատարել երկու հազարից ավել փորձարարական հարված։

Նմանատիպ նյութեր