2606 դիտում
17:55 13-12-2019
Առաջին անգամ էր իմ պրակտիկայում այդ կառուցվածքով քրեական գործ. Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի գործի մասին.NEWS.am
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննության ավարտը ծիծաղելի է։ Այս մասին [url=https://news.am/arm/news/549714.html?fbclid=IwAR1N7Kjwwso89DfKS8UsijwUiHdRg_6m6wklN40ZPOFkzeQRcGsYnmMsV88]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
«ՀՔԾ-ն նախաքննության ավարտի մասին մեզ տեղեկացրեց, եւ տրամադրեց մեզ քրեական գործի նյութերը՝ գրեթե 5 հատորից բաղկացած։ Ծանոթանալուց հետո խիստ զարմացած եմ, որ նման պայմաններում նախաքննության ավարտ է հայտարարվել։ Անհամբեր սպասում եմ, որ այս մեղադրանքով քրեական գործը հայտնվի դատարանում, բավականին ծիծաղելի իրավիճակ էր»,- ասաց Վարոսյանը։
Պաշտպանն ասաց, որ իր պրակտիկայում առաջին անգամ էր հանդիպում այդպիսի կառուցվածքով քրեական գործի.
«Սովորաբար հարուցվում է քրեական գործ՝ ինչ-որ հաղորդման հիման վրա, որից հետո իրականացվում է քննություն, ձեռք են բերվում ապացույցներ, եւ այդ ապացույցների հիման վրա անձին կամ անձանց առաջադրվում է մեղադրանք։
Այս պարագայում մենք ունենք մի իրավիճակ, որ սկզբում առաջադրվել է մեղադրանք՝ հայտնի պատգամավորի հաղորդման հիման վրա, որից հետո նոր ՀՔԾ-ն սկսել է քննություն իրականացնել իր մեղադրանքի շուրջ։ Զավեշտալին այն է, որ իրականացված քննության արդյունքում մեղադրանքի ամեն տողը վարույթ իրականացնող մարմինը հերքել է։ Բայց այս պայմաններում փորձ է արվում գործն ուղարկել դատարան»։
Երվանդ Վարոսյանը հաստատեց նախկինում պնդած իր այն տեսակետը, որ Արսեն Բաբայանը ներկայացված քրեական գործի հետ որեւէ կապ չունի.
Մանրամասն կարդացեք սկզբնաղբուր [url=https://news.am/arm/news/549714.html?fbclid=IwAR1N7Kjwwso89DfKS8UsijwUiHdRg_6m6wklN40ZPOFkzeQRcGsYnmMsV88]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»