211652_close_icon
views-count1423 դիտում article-date 19:41 22-07-2024

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

Լիտվան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ Եվրամիության կապերի ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը X-ի իր միկոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին։

«Այսօր Բրյուսելում պայմանավորվել են սկսել վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես նաև ԵՀՀ-ի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ) աջակցությունը Հայաստանին։ Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին և մենք վճռականորեն հավատարիմ ենք մնում տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր