211652_close_icon
views-count1069 դիտում article-date 19:55 22-07-2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ռազմական օգնության տրամադրումը

ՀՀ-ին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը ապակողմնորոշված ​​և վտանգավոր քայլ է, ծառայում է ՀՀ-ի հետ հարաբերություններում լարվածության սրմանը, հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

«ԵՄ-ն պետք է վերջ դնի այնպիսի քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունեն»,- ասված է հայտարարության մեջ։

Այդ երկրի ԱԳՆ-ից նշել են, թե «Եվրամիության նման գործողություններն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ են և տարածաշրջանում, «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում են։ Բաքվից ակնկալում են օգնության մասին թափանցիկ տեղեկատվության տրամադրում։

Նմանատիպ նյութեր