211652_close_icon
views-count784 դիտում article-date 19:50 25-07-2024

Շվեդիայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ամրապնդումը

Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնն իր ճապոնացի գործընկեր Մինորու Կիհարայի միջև տեղի Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են համագործակցության խորացման հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Շվեդիայի կառավարության գրասենյակը՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում քննարկման թեմաներից են եղել երկու երկրների միջև համագործակցության խորացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական նորարարությունները, տեխնոլոգիաները և տիեզերքում և ստորջրյա կարողությունների զարգացումը:

Նախարարները քննարկել են նաև Ուկրաինային աջակցության տրամադրումը և ՆԱՏՕ-ի սերտ համագործակցությունը Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ:

«Եվրոատլանտյան և հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանների անվտանգությունը գնալով փոխկապակցվում է: Շվեդիայի և հնդխաղաղօվկիանոսյան գործընկեր երկրների միջև պաշտպանական քաղաքականության համագործակցությունը կարևոր է համատեղ խնդիրների լուծման համար», - նշել է Շվեդիայի պաշտպանության նախարար Ջոնսոնը:
 

Նմանատիպ նյութեր