211652_close_icon
views-count1336 դիտում article-date 10:55 28-07-2024

Իսրայելը «Հեզբոլլահ»-ին է մեղադրում ֆուտբոլի դաշտում հրթիռի համար, խոստանում պատասխանել

Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրա հրթիռային հարձակման զոհ է դարձել 12 հոգի, այդ թվում՝ երեխաներ, հայտարարել են իսրայելցի պաշտոնյաները։ Նրանք այդ հարվածի համար մեղադրել են «Հեզբոլլահ»-ին և խոստացել ծանր հարված հասցնել Իրանի կողմից աջակցվող լիբանանյան խմբավորմանը: Փոխանցում է Azatutyun-ը։

«Հեզբոլլահ»-ը հերքել է հարվածի համար պատասխանատվությունը։

Հրթիռը հարվածել է Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլային դաշտին։ Կա 13 վիրավոր։

«Հեզբոլլահ»-ը ծանր գին կվճարի», - ասել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նմանատիպ նյութեր