211652_close_icon
views-count880 դիտում article-date 12:53 28-07-2024

Անհնար է ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը․ Լավրով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը Գազայի հատվածում զինադադարի հիմնական նախապայման է համարում, սակայն այդ խնդիրն անիրատեսական է։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին Մալայզիա կատարած այցից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Իմ կարծիքով, և իմ գործընկերներից շատերը կիսում են այս տեսակետը, անիրատեսական խնդիր է հիմնովին ոչնչացնել գոյություն ունեցող կազմակերպությունը, որն ունի բավարար հնարավորություններ և բավարար աջակցություն, այդ թվում նաև մահմեդական աշխարհում»,- ասել է նախարարը։

Նմանատիպ նյութեր