211652_close_icon
views-count1042 դիտում article-date 22:12 29-07-2024

Մադուրոն Վենեսուելայի նորընտիր նախագահ է հռչակվել․ ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները

Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է Վենեսուելայի ընտրված նախագահ 2025-2031 թվականների համար։ Այս մասին հայտարարել է խորհրդի ղեկավար Էլվիս Ամորոսոն։ Գրում է abcnews-ը։

«Վենեսուելայի Ազգային խորհուրդը, իր գործառույթներին համապատասխան, հաստատում է, որ քաղաքացի Նիկոլաս Մադուրոն նախագահ է, որն ընտրվել է հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններում՝ երկրի սահմանադրությանը համապատասխան վեց տարի ժամկետով»,- համապատասխան ակտը կարդացել է Ամորոսոն։

Ընտրական հանձնաժողովի ղեկավարը ստորագրել է այն և հանձնել Մադուրոյին։

Ընդդիմությունը, սակայն, վիճարկել է ընտրությունների արդյունքը հենց այն պատճառով, որ ընտրական տեղամասերի արձանագրությունների մեծ մասը չի հրապարակվել։ 

Նմանատիպ նյութեր