211652_close_icon
views-count985 դիտում article-date 11:00 04-08-2024

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լիբանան այցելելուց

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Լիբանան այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել։ 

«Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ 
Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։ 

Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրավիճակը վերջին օրերին Մերձավոր Արևելքում խիստ լարվել է։ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր բնակավայրերի՝ հայտարարելով, որ հարվածների թիրախում «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունն է։ 

Նմանատիպ նյութեր