889 դիտում
23:22 04-08-2024
Նաթանյահուն կրկնել է, որ Գազայի հարցով բանակցություններն արգելակողը ՀԱՄԱՍ-ն է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կրկին հերքել է այն պնդումները, թե իր երկիրը խոչընդոտում է Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններին։ Կառավարության ամենշաբաթյա նիստում նա ևս մեկ անգամ շարադրել է այն վարկածը, ըստ որի գործընթացը արգելափակում են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները, որոնք հրեական պետության համար անընդունելի պահանջներ են առաջադրում։
«Ես պատրաստ եմ հեռուն գնալ՝ մեր բոլոր առևանգվածներին ազատելու համար՝ միաժամանակ երաշխավորելով Իսրայելի անվտանգությունը: Մեր ստանձնած պարտավորությունները լիովին հակասում են մեր առևանգվածների ազատ արձակման վերաբերյալ արտահոսքերին և կեղծ տեղեկություններին։ Այս հաղորդումները վնասում են մեր բանակցություններին և, ցավոք, մոլորեցնում առևանգվածների սիրելի ընտանիքներին։ Դրանք թյուր պատկերացում են ստեղծում, թե ՀԱՄԱՍ-ը համաձայնվել է գործարքին, իսկ Իսրայելի կառավարությունը դեմ է: Իրականում ճիշտ հակառակն է. պարզ ճշմարտությունն այն է, որ մինչ այս պահը ՀԱՄԱՍ-ը չի համաձայնվել ծրագրի հիմնական պայմաններին, մինչդեռ մենք այդ ծրագրում ոչ մի պահանջ չենք ավելացրել: ՀԱՄԱՍ-ը տասնյակ փոփոխություններ է պահանջում»,- ասել է Նաթանյահուն, որի ելույթի տեսագրությունը հրապարակել է նրա գրասենյակը։
Ըստ վարչապետի, պաղեստինցիները նախկինի պես պնդում են ժամանակավոր զինադադարից հետո Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման արգելքը, մերժում են անկլավ զենքի մաքսանենգությունը և դրա հյուսիսային հատված զինված արմատականների տեղափոխումը զսպող մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև ձգտում են հասնել Ֆիլադելֆիայի միջանցքից և Ռաֆահ սահմանային անցակետից իսրայելական զորքերի դուրսբերմանը: «Կարևոր է հաստատել սկզբունքը․ մենք այնտեղից չենք հեռանում։ Նրանք այս ամենն անում են, քանի որ ցանկանում են վերականգնել իրենց ուժերը, որպեսզի նորից կրկնեն հոկտեմբերի 7-ի ջարդերը, ինչպես խոստացել էին»,- կարծում է Նաթանյահուն։
Ըստ նախարարների կաբինետի ղեկավարի, «առևանգվածների ազատմանը խոչընդոտում է ՀԱՄԱՍ-ը, որը շարունակում է դեմ լինել [քննարկվող] ծրագրին, և ոչ թե Իսրայելի կառավարությունը, որն ընդունել է այն։ Մեր առևանգվածների ազատումը ցանկացող յուրաքանչյուր ոք պետք է ճնշում գործադրի ՀԱՄԱՍ-ի և ոչ թե Իսրայելի կառավարության վրա», - եզրափակել է նա:

Նմանատիպ նյութեր
1662 դիտում
22:05 24-04-2014
Նաթանյահուն չի ցանկանում խաղաղություն. Արիկատ
1174 դիտում
10:51 03-12-2023
Նաթանյահուն սպառնացել է ոչնչացնել Լիբանանը, եթե «Հեզբոլլահը» «սխալ կատարի»
1180 դիտում
17:54 25-02-2024
Նաթանյահուն կառավարության նիստ կհրավիրի Ռաֆահի հետ կապված ծրագրերը հաստատելու համար
Այս բաժնից
1009 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2796 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
949 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում