211652_close_icon
views-count775 դիտում article-date 14:43 06-08-2024

Բանգլադեշի խորհրդարանը ցրվել է

Բանգլադեշի խորհրդարանը ցրվել է երկրի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից մեկ օր անց։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։ 

Ուսանող ցուցարարների առաջնորդները խորհրդարանի ցրման համար վերջնաժամկետ էին տվել մինչև օգոստոսի 6-ին տեղի ժամանակով ժամը 15։00-ն։ Նրանք նախազգուշացրել էին, որ «խիստ ծրագիր» կսկսվի, եթե մինչև նշված վերջնաժամկետը խորհրդարանը չցրվի։

Ըստ New Age պարբերականի՝ մայրաքաղաք Դաքայում պետական պաշտոնյաները խուճապի մեջ լքում են աշխատավայրերը՝ վախենալով իրենց անվտանգության համար։ 

 

Նմանատիպ նյութեր