Նիգերիայում մի քանի դերձակներ են ձերբակալվել ռուսական դրոշներ կարելու մեղադրանքով
Նիգերիայի իշխանությունները ձերբակալել են մի քանի դերձակների՝ ռուսական դրոշներ կարելու համար, որոնք այս շաբաթ ծածանվել են հյուսիսային նահանգներում հակակառավարական ցույցերի ժամանակ, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պետական գաղտնի ոստիկանությանը:
Պետական ծառայությունների վարչությունը (DSS) միաժամանակ նշել է, որ կալանավորել է դերձակների «հովանավորներից» մի քանիսին և նախաքննությունը շարունակվում է։ Սակայն գերատեսչությունը չի հայտնել, թե քանի դերձակ կամ «հովանավոր» է ձերբակալվել:
Նիգերիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Քրիստոֆեր Մուսան հակակառավարական ցույցերի ժամանակ օտարերկրյա դրոշի ծածանումն անվանել է «պետական հանցագործություն»՝ երկուշաբթի նախագահ Բոլա Թինուբուի հետ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններից հետո:
«Մենք բացահայտել ենք նրանց հովանավորողներին մտադիր ենք լուրջ գործողություններ ձեռնարկել նրանց դեմ»,- հայտնել է Մուսան:
Օգոստոսի 1-ից հարյուր հազարավոր նիգերիացիներ բողոքի ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ նախագահ Բոլա Թինուբուի ցավոտ տնտեսական ռեֆորմների, որոնք հանգեցրել են բենզինի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորման մասնակի դադարեցմանը, արժույթի արժեզրկմանն ու գնաճի՝ երեք տասնամյակի առավելագույն մակարդակին:
Բողոքի ցույցերը մարել են ոստիկանների դաժան գործողություններից հետո: