211652_close_icon
views-count34663 դիտում article-date 10:22 09-08-2024

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզի Տոլորս գյուղում. անասնագոմում բռնկված կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. հրշեջներն ու գյուղացիները կանխել են հրդեհի տարածումը՝ դեպի մոտակա տներ. ՖՈՏԵՌՈՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան խոշորացված համայնքի Տոլորս գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում, որը հնարավոր է հասնի անասնագոմին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Սիսանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայաքրել են անասնագոմի սեփականատեր Վահրամ Գ.-ն և գյուղացիները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ նգն ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արթուր Գինոսյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Հակոբյանն ու Դավիթ Ղազարյանը:

Հրդեհի հետևանքով՝ տուժածներ չկան:

Պարզվել է, որ կրակը բռնկվել է նաև անասնագոմում, որն ամբողջությամբ այրվել է:

Ներսում՝ 2500 հակ անասնակեր և անասնագոմին կից 1000 հակ անասնակեր, անասնագոմի ներսում ծխահարվել սատկել են 8 ցուլ և 16 հորթ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

Այս պահին հրշեջները գյուղացիների հետ շարունակում են աշխատանքները, քանի որ կրակը դեռ չի մարվել և կան թաքնված օջախներ, որտեղ հնարավր է կրակ լինի:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը:

Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր