211652_close_icon

Իսրայելը դրական է արձագանքել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները վերսկսելու Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ կոչին

views-count835 դիտում article-date 20:13 09-08-2024
Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահագներն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը կոչ են արել վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ, հայտնել է BBC-ն։

Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ իսրայելական պատվիրակությունը խաղաղ բանակցությունների կմեկնի օգոստոսի 15-ին։

«Իսրայելը բանակցողների պատվիրակություն կուղարկի այն վայր, որը կորոշվի մանրամասները վերջնական տեսքի բերելու և շրջանակային համաձայնագիրն իրականացնելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր