211652_close_icon
views-count10198 դիտում article-date 21:02 09-08-2024

Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կխաղա «Նոայում»,ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կխաղա «Նոայում»։ 

«Մեր հերթական նորեկը կամերունցի հենակետային կիսապաշտպան Յան Էտեկին է։ 26-ամյա ֆուտբոլիստը իսպանական «Լեգանեսի» սան է։ «Սևիլյայի» տարբեր տարիքային թիմերում խաղալուց հետո 2018 թվականին համալրել է «Ալմերիայի» կազմը, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Գրանադա», որի կազմում 3 մրցաշրջան խաղացել է իսպանական Լա լիգայում՝ մասնակցելով 65 խաղի։ Մեր թիմի նորեկը խաղացել է նաև պորտուգալական «Կասա Պիայում», իսկ «Նոա» է տեղափոխվել իսպանական «Ալկորկոնից»։ Կամերունի մինչև 23 տարեկանների հավաքականում Էտեկին անցկացրել է 3, ազգային հավաքականում՝ 2 խաղ»,- ասված է երևանյան թիմի հայտարարությունում։

Նոային միանալուց հետո 26-ամյա ֆուտբոլիստն ասել է հետևյալը․ «Ես ուրախ և ոգևորված եմ միանալու այս հավակնոտ նախագծին: Ես գալիս եմ քրտնաջան աշխատելու՝ օգնելու «Նոային» հասնելու մեր նպատակներին: Իմ կարիերայում նոր մարտահրավեր է սա»:

Transfermarkt հեղինակավոր պորտալը կամերունցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 800․000 եվրո։ 

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Նոան» Աթենքում մրցելու է Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ի հետ։ Առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը Աբովյանի քաղաքային մարզադաշտում հաղթել էր 3։1 հաշվով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր