211652_close_icon
views-count808 դիտում article-date 09:11 10-08-2024

Ստյոպա Մկրտչյանը չի մեկնի Բաքու

Ստյոպա Մկրտչյանը չի մեկնի Բաքու: Այս մասին հայտնում է սպորտային լրագրող, մեկնաբան 
Սուրեն Մելիքսեթյանը։

«Քիչ առաջ զրուցում էի Հայաստանի հավաքականի պաշտպանի հետ: Ստյոպան ցանկություն է հայտնել մասնակցելու «Զիրայի» հետ պատասխան խաղին, սակայն «Օսիեկը» որոշել է ռիսկերից խուսափելու համար Մկրտչյանին չընդգրկել պատասխան խաղի հայտացուցակում»,-գրել է Մելիքսեթյանը։

Հիշեցնենք, նման նախադեպ տեղի ունեցած 2019 թվականին։ Հայաստանի հավաքականի այն ժամանակվա ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց թողեց Բաքվի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը։

Նմանատիպ նյութեր