211652_close_icon
views-count859 դիտում article-date 18:24 10-08-2024

Իրականացվում է Իսրայելի դաժան պատժի պատրաստություն. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամհանին հայտնել է, որ իրականացվում է Իսրայելին պատժելու նախապատրաստություն։ Շամհանին Х-ի իր միկրոբլոգում գրել է, որ «իրականացվում է ռեժիմի դաժան պատժի նախապատրաստություն, որը հասկանում է միայն ուժի լեզուն»։

«Իսրայելական վարչակարգի միակ նպատակը, որը սպանել է հավատացյալներին Գազայի Ալ-Թաբին դպրոցում և նահատակ Իսմայիլ Հանիեին Իրանում, պատերազմի ձգտումն է և հրադադարի բանակցությունների խափանումը»,- նշել է Շամհանին։

«Իսրայելական վարչակարգի դաժան պատժի նախապատրաստությունը իրականացվում է իրավական, դիվանագիտական և մեդիա-գործընթացների համապատասխան»,- ավելացրել է նա։ 
 

Նմանատիպ նյութեր