211652_close_icon
views-count868 դիտում article-date 15:35 11-08-2024

Պաղեստինի նախագահը կհանդիպի Պուտինի հետ՝ քննարկելու իրավիճակը Գազայում

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն օգոստոսի 12-14-ը կայցելի Մոսկվա, իսկ օգոստոսի 13-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին tass.ru-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Նախագահը ժամանում է օգոստոսի 12-ի երեկոյան: Երեքշաբթի սպասվում է հանդիպում նախագահ Պուտինի հետ, իսկ մինչ այդ Մահմուդ Աբասը ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի շիրիմին: Իհարկե, հանդիպում կլինի արաբական երկրների դեսպանների հետ»,- ընդգծել է նա։

Դիվանագետի խոսքով՝ քննարկման հիմնական թեման լինելու է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

«Իրավիճակը Գազայում: Նրանք կխոսեն Ռուսաստանի դերի մասին, թե ինչ կարելի է անել։ Մեր վիճակը շատ ծանր է, իսկ Ռուսաստանը մեզ հարազատ երկիր է։ Մենք պետք է խորհրդակցենք»,- ասել է  Նոֆալը:

Նմանատիպ նյութեր